Պատասխանատվության բացառման հայտարարություն

www.araexpress.am կայքում տեղեկատվությունը տեղադրվում է «Ինկրիպտ» ՍՊԸ կողմից: Մենք ձգտում ենք ապահովել կայքում հնարավորինս ճշգրիտ և թարմ տեղեկատվության տեղադրումը: Տեղադրված տեղեկատվության հանդեպ վստահությունը հիմնված է բացառապես Ձեր սեփական ռիսկի հիման վրա:  

«Ինկրիպտ» ՍՊԸ պատասխանատվություն չի կրում որևէ կորստի կամ վնասի համար, որի առաջացման պատճառն ինչ-որ կերպ առնչություն ունի կայքի բովանդակության հետ: «Ինկրիպտ» ՍՊԸ բանավոր, ենթադրյալ կամ օրենքով սահմանված կարգով կամ որևէ այլ եղանակով իր կողմից երաշխիք չի տրամադրում վաճառվող ապրանքների/ծրագրերի կամ մատուցվող ծառայությունների համար:  

Կայքը կարող է հղումներ պարունակել այլ կայքերին, որոնք նշված են բացառապես մեր այցելուների և օգտատերերի հարմարավետության համար: Նման կապակցված կայքերը «Ինկրիպտ» ՍՊԸ վերահսկողության տակ չեն և դրանց համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում, ինչպես նաև չի երաշխավորում հղում տրված կայքերի բովանդակությունը, այդ թվում՝ պարունակվող ցանկացած տեղեկատվությունը և/կամ նյութերը: Դուք սեփական որոշում պետք է կայացնեք www.araexpress.am կայքում հղում տրված կայքերից օգտվելու վերաբերյալ: 

«Ինկրիպտ» ՍՊԸ պահպանում է իր իրավունքը՝ ցանկացած պահի վերանայելու մեր իրավական փաստաթղթերը կամ վաճառքի իրականացման և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները: Փոփոխությունների մասին ծանուցումը հրապարակայնորեն կտեղադրվի մեր կայքում, և Ձեր պարտավորությունը կհանդիսանա պարբերաբար ստուգելու կայքը և օգտատիրոջ հաշիվը, որպեսզի տեղեկացված լինեք ցանկացած փոփոխության վերաբերյալ:  

www.araexpress.am կայքի ցանկացած մասում ցուցադրված բոլոր գրանցված ապրանքային նշանները իրենց հեղինակային իրավունքի սեփականատերերի սեփականությունն են, բացառությամբ մեր հեղինակային սեփականությունը հանդիսացող գրանցված ապրանքային նշանների:  

Եթե պատճառներ կան ենթադրելու, որ մտավոր սեփականության կամ հեղինակային իրավունքի խախտում է տեղի ունեցել մեր կայքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Բոլոր ջանքերը գործադրվում են կայքի սահուն աշխատանքն ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, «Ինկրիպտ» ՍՊԸ պատասխանատվություն չի կրում մեր վերահսկողությունից դուրս տեխնիկական պատճառներով կայքի ժամանակավորապես անհասանելիության համար: